11 03 2024

Կոնսերվատորիան ձեր համար վնասով աշխատող սաունա, որ լուծարեք․ Գևորգ Պետրոսյան



ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շուրջ ստեղծված աղմուկին․

«Կոնսերվատորիան ձեր համար պատերը ճաքած հավաբուն չի, ոչ էլ վնասով աշխատող սաունա, որ քնից արթնանաք, որոշեք լուծարել, վերացնել, քանդել։ Դուք հասկանում եք՝ դա ի՞նչ հարված է մեր մշակույթին։ Այս իշխանությունը բոլոր արժեքները, որոնց վրա հիմնված է պետությունը, գրեթե ամբողջությամբ ոտնատակ է տվել, վերջում հասել է մշակույթին։ Ասում են՝ Կոմիտաս անունը պետք է դուրս գա շրջանառությունից, լսե՛ք, Կոմիտասով են հայ ժողովրդին մեծապես ճանաչում, ոչ թե Հովիկ Աղազարյանով կամ Վահագն Ալեքսանյանով։ Դե որ էդպես է, եկեք կոնսերվատորիան անվանենք Շանել Սյուզիի անունով, Երևանի պետական համալսարանը՝ ախուրյանցի Անոյի անունով, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ դալարիկցի Ժուժույի, Ագրարային համալսարանը՝ ղուշբազ Արփի Դավոյանի, Բժշկական համալսարանը՝ ջունգլի Անոյի անունով, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը՝ Էլթոն Ջոնի անունով։ Սենց են պետությունը, ազգը կործանում։ Որպես իրավաբան՝ ասեմ, որ այս նախաձեռնությունը հակասում է ՀՀ սահմանադրությանը, որի 15-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունը խրախուսում է կրթության, գիտության և մշակույթի զարգացումը. սա է՞ խրախուսումը»,- ասել է Գևորգ Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ