Երեկվա տվյալով` ավելի քան 12 հազար թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական է եղել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սա նշանակում է, որ մեր ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին:
Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»,-նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը