Նախկինում բազմիցս անդրադարձել ենք Ավանեսյանի հնչեցրած ստերին, այդ թվում Ազգային ժողովում: Երբ դրանց համարժեք գնահատականներ չեն տրվում, հետևություններ չեն արվում, շարունակություն միշտ լինում է, իսկ ցինիզմը սահմաններ չի ճանաչում (https://youtu.be/km-Qpe16jrc):
Սուտ N1. Պատվաստանյութը ստեղծվեց, անցավ բոլոր ընթացքները:
Հերքում N1. Քովիդ պատվաստանյութերի ներկայիս կիրառումը գտնվում է կլինիկական փորձարկումների փուլում:
Սուտ N2. Տրամադրել ենք հարթակ մասնագետներին:
Հերքում N2. Դուք տրամադրել եք հարթակ միայն ձեր կողմից վերահսկվող մասնագետներին:
Սուտ N3. Հանրային առողջապահության անվտանգության տեսանկյունից է ներկայացվում պատվաստման անուղղակի պարտադրումը:
Հերքում N3. Քանի որ Քովիդ պատվաստումը չի երաշխավորում վարակումից և չի բացառում պատվաստվածների կողմից վարակի տարածումը, ուստի ձեր պնդումը միանգամայն անհիմն է:
Սուտ N4. Բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են նախարարի հրամանով ունեն իրավական հիմքեր, համաչափ են, իրավաչափ են:
Հերքում N4. Հրամանով նախատեսված միջոցառումները հակասում են ՀՀ սահմանադրությանը, օրենքներին:
Հ.Գ. Հինգից ոչ մի հարցի ըստ էության չպատասխանեց նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը:
Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը