13 04 2023

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք․ Ավանեսյան



«Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա հայտնեց, որ մյուս վիրավոր զինծառայողների մոտ նույնպես կա որոշակի դրական տեղաշարժ:

«Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ: Ովքեր որ գտնվում են Սիսիանում, բավարար է վիճակը, որևէ խնդիր չունենք»,- ասաց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ