«Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք ունենք»։ Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը մանրամասնեց, որ երեխան ունեցել է այլ հիվանդություններ, առողջական խնդիրներ։
«Երեխան ունեցել է այլ ուղեկցող հիվանդություններ և կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,- հավելեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը