25 10 2023

40-ից ավելի աճյուններ նույնականացվել ու հուղարկավորվել են. նախարար

40-ից ավելի աճյուններ նույնականացվել ու հուղարկավորվել են. նախարար

«Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուններ նույնականացվել ու հուղարկավորվել են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ասաց, որ նույնականացման գործընթացն ակտիվ ընթացքի մեջ է:

«Հարազատներն անցնում են արյան հետազոտությունները, որպեսզի  կարողանանք գործընթացն արագ կերպով կազմակերպել:  Արդեն 40-ից ավելի նույնականացված ու  հուղարկավորված անձինք կան»,- նշեց նա:

Թե քանի անձ դեռ նույնականացված չէ` Ավանեսյանը նշեց, թե չի կարող ասել:

Հայաստանի տարեր ԲԿ-ներում արցախցի 150 պացիենտ կա, 19 անձ բուժվում է արտերկրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ