07 10 2021

Տեսե՞լ եք նախկինում բարձրախոս օգտագործելու համար մարդկանց բերման ենթարկեն․ Քրիստինե Վարդանյան



Նման օրենք, կարգավորում չկա, որ ռուպր օգտագործելու համար մարդկանց բերման ենթարեն։ Այս մասին կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նշենք, որ այստեղ քիչ առաջ ակցիա էին նախաձեռնել ՀՅԴ երիտասարդները, սակայն նրանցից որոշներին բարձրախոս օգտագործելու համար բերման ենթարկեցին։

«Ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչի՞ց էիք դուք ուզում ազատվել 2018 թվականին, երբ համատարած փողոց էինք փակում, ինչից էիք ուզում ազատվել, և հարց տվեք կարողացանք ազատվե՞լ, թե՞ կրկնապատիկ վատ  իրավիճակում հայտնվեցինք։ Նախկինում երբևէ ռուպերով խոսելու համար տեսե՞լ եք բերման ենթարկեն։ Սա է Փաշինյանական Հայաստանը ու դուք պետք է հաշտվեք, որ այս իրականությունում եք ապրում կամ էլ եկեք միասին հասկանանք՝ ոնց ենք փոխում սա»,- նշեց Վարդանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ