Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր ԱԺ֊ում ունեցած ելույթից հետո շատ են Տիգրան Ավինյանի ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հետ կապված հարցերը։
Մեկնաբանություններում տեղադրում եմ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) իրականացրած հետաքննության հղումը, իսկ նկարում աղյուսակն է, որը պատկերում է Ավինյանների ընտանիքի անդամներին պատկանող «Իրիգեյթ» ընկերության՝ պետբյուջե մուծած հարկերը։
«Զարմանալիորեն», ընկերության գործերը և եկամուտները թռիչքաձև աճել են Տիգրան Ավինյանի բարձր պետական պաշտոն զբաղեցնելուց հետո։
Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ֊ը շատ պատահականորեն օգնել է այն ընկերություններին, ովքեր պետական աջակցություն են ստացել Ավինյանի համակարգած ոլորտից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը