14 11 2024

Էնպես են օպտիմալացրել մարդիկ, որ ծախսերը 8 անգամ աճել է. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին



Էս ամբիոնից քիչ առաջ խոսում էր մարդ, ով դատարանի որոշմամբ պետք է զրպարտության մեղադրանքով պետք է ներողություն խնդրի։ Ուղղակի պետք է հիշեցնեմ, որ նման ամեն մի ելույթից հետո մի քանի հայցեր են դատարաններում ձեր դեմ հայտնվում: Այս մասին ԱԺ նիստում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ոնց որ մի քանի տարի պահանջվեց, որ իշխելուց հետո հասկանայիք որ մենք գուբերնիա ենք, այդ մի քանի տարին գուբերնատորներ էիք՞»,- նշեց նա։

Վարդանյանը նշեց, որ 2025 թվականի պետական բյուջեով Նախագահի աշխատակազմի հատկացվել է 1 մլրդ 658 մլն դրամ, իսկ վարչապետի աշխատակազմին 24 մլրդ 365 մլն դրամ։

«Սա նշանակում է, որ դուք՝ սիրելի քաղաքացինե՛ր, շնորհավորում եմ, ունեք ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկենր է գրում և նրա համար ամեն օր ՀՀ քաղաքացիները վճարում են 11 հազար դոլար, որ այդ մարդը գնա նկարվի հուղարկավորություններին, և շնորհավորական բացիկենր գրի, իսկ ահա վարչապետի աշխատակազմի համար դուք ամեն օր վճարում եք 166 հազար դոլար: 2018 թվականին Նախագահի աշխատակազմի և կառավարության համատեղ բյուջեն մոտ 8 մլդ դրամ էր: Այսինքը, սեփական ֆինանսավորումը 4 անգամ ավելացրել է այն ուժը, որն առնվազը երկու նախարարություն է փակել՝ աշխարհում ամենամեծ սփյուռք ունեցող ազգի սփյուռքի նախարարությունը և ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության նախարարությունը՝ օպտիմալացման նպատակով։ Ընենց են օտիմալացրել մարդիկ, որ ծախսերը 8 անգամ աճել է»,- նկատեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ