06 11 2024

Վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը. Քրիստինե Վարդանյան

Վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը. Քրիստինե Վարդանյան

Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա նշել է. «Այսօր Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումից հետո»՝ փաստացի հաստատելով, որ Հայաստան-Թուրքիա բանակցություններն ընթանում են նախապայմաններով, որոնց հետ ՀՀ-ն ներկայացնողները խնդիրներ չունեն։

Ես՝ որպես Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծերին ծանոթացած պատգամավոր, միայն իմ պարտքն եմ համարում հիշեցնել, որ չկա որևէ խաղաղության պայմանագիր, չկա բանակցային գործընթաց։ Կա Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները միակողմանի բավարարելու գործընթաց։ Ով հակառակն է պնդում պետք է պատասխանի պարզ հարցի՝ ինչ է զիջում Ադրբեջանը։

Խաղաղություն բառն այդ պայմանագրի վերնագրում հայտնվել է բացառապես մեր ժողովրդին մոլորեցնելու և Իլհամ Ալիևի միջազգային իմիջը բարձրացնելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ