04 10 2021

Պարեկային ծառայողներին խաղալիք զենք են բաժանել կամ գլոկ ատրճանակ՝ առանց փամփուշտի

Պարեկային ծառայողներին խաղալիք զենք են բաժանել կամ գլոկ ատրճանակ՝ առանց փամփուշտի

Ոստիկանությունը զինել է Պարեկային ծառայողներին, այսուհետ երևանյան խցանումների  դեմ շվվոցով ու փայտիկով պայքարող պարեկային ծառայողների կոնքամասին նաև ավստրիական գլոկ տեսակի շքեղ ատրճանակ կամրակցվի:

Բայց ուշագրավ է գլոկի բաշխման կառավարության մոտեցումը: Պարզվում է՝ երիտասարդ պարեկների հանդեպ գործատուն մեծ անվստահություն ունի, արդեն մի քանի օր է՝ զենքերն ամրակցված են տղաներին՝ առանց փամփուշտի, և սա այն դեպքում, երբ օրենքի պահանջն է յուրաքանչյուրին ամրակցել ատրճանակ` երկու պահեստային պահունակով:

Ըստ Yerevan.Today-ի  ոստիկանության աղբյուրի՝ դիտավորյալ են դատարկ պարկուճներով զենքեր բաժանվել, որպեսզի խուսափեն «պատահաբար արձակվող կրակոցների ծանր հետևանքներից»:

«էդ տղերքը 18-35 տարեկան բարձրագույն կրթություն չունեցող, ոստիկանական ծառայության համար լրիվ անպատրաստ կադրեր են , աշխատանքի ընդունման պահանջն էր այդպիսին... հետևաբար  զենքի հետ վարվելու կանոններին վարժվել է պետք,  հետո նոր միայն փամփուշտներ կտրամադրվեն, որ անզգուշությամբ  կամ էմոցիոնալ բռնկումների ժամանակ հանկարծ ինքնավնասում-բան չանեն»,-ասում է աղբյուրը:

Ընդգծենք, խոսքը ամերիկյան մոդելի նոր ոստիկանական ծառայության ստորաբաժանումը համալրած ուրջ 700 նոր  կադրի մասին է, որոնց ծառայողական պարտականությունների մեջ են մտնում  ոչ միայն մեքենաների խցանումներով զբաղվելը, այլև օպերատիվ աշխատանք՝ հասարակական կարգն ու անվտանգություն ապահովելուց մինչև հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդում,  հանցագործի վնասազերծում ֆիզիկական ուժի, ընդհուպ հրազենի կիրառմամբ:

Ահա այսպես համարյա խաղալիք ատրճանակներով  մոդեռն ոստիկանները կպայքարեն հանցագործների դեմ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ