17 01 2020

Մամուլը մանրամասներ է հայտնում Կուտոյանի սպանությունից

Մամուլը մանրամասներ է հայտնում Կուտոյանի սպանությունից

Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախնական պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Լրատվամիջոցներում շրջանառվում են տեղեկություններ Գեորգի Կուտոյանի մահվան մանրամասներից․

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր։ նախնական տվյալներով՝ դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել նրա դիմածնոտային հատվածում. վարկածներից մեկը ինքնասպանությունն է։ Դիակի կողքին եղել է նաեւ ատրճանակ։

Hraparak.am-ը գրում է․ «Դեպքից հետո, ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։ Նշենք, որ մեր տեղեկություններով` Գեորգի Կուտոյանը վերջին շրջանում բավականին ընկճված էր, իր տեղը չէր գտնում, համարում էր, որ իրական կյանքից կտրվել է: Կուտոյանն ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս երեխա ուներ, նա 39 տարեկան էր»:

168․ am-ը գրում է․ «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ավելի քան երկու տարի է՝ բնակվում էր Երևանի Պարույր Սևակի փողոցում գտնվող նորակառույցներից մեկում։ Նա այդ բնակարանը ձեռք էր բերել «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ