Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ Glock 34 ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել:
Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Փորձաքննությունը կպարզի՝ արդյո՞ք դեկտեմբերին Կուտոյանի արձակած կրակոցների ժամանակ օգտագործվել է խլացուցիչ: Քննչական կոմիտեն նաև պարզում է, թե դեպքի օրը քանի կրակոց է արձակվել:
Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է հունվարի 17-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը