17 01 2020

Գեորգի Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական ատրճանակ

Գեորգի Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական ատրճանակ

Shamshyan.com-ը գրում է․ «SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 17-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իր բնակարանում հրազենային վնասվածքից մահացած Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK Տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, տեղի է ունեցել կրակոցը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած օպերատիվ-հետախուզական քննչական խումբն ու դատական բժիշկը Գ. Կուտոյանի հրազենային վնասվածքը հայտնաբերել են ծնոտի հատվածում։

Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է, նշանակվել է ձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն։ Տեղի ունեցածն ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տեսակի զենքը ավստրիական արտադրության է, և այն ավելի շատ օգտագործում են վարձու մարդասպանները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ