18 09 2021

«Թովմասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ կառուցվում է աշխարհում առաջին ապակեպատ եկեղեցին



 «44-օրյա պատերազմից հետո առաջացավ միտք  և ցանկություն՝  հիմնելու  նաև «Հավերժների այգին», ծառատունկը նախատեսվում է  կատարել հոկտեմբերի 20-ից ,  այն  նոր կյանքի խորհուրդն ունի»,-այս մասին նշեց  «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, գործարար Արտակ Թովմասյանը՝ այգու բացման, իչպես նաև իր նախաձեռնությամբ կառուցվող՝ Սրբոց Հրեշտակաց եկեղեցու խաչի, խորանի օծուման արարողության ժամանակ:

Իր խոսքում Արտակ Թովմասյանը նշեց, որ կառուցվող եկեղեցին  ապակեպատ և սպիտակ է , ինչն իր տեսքով ու ճարտարապետական լուծմամբ աշխարհում միակն է:

«Սպիտակ գույնը թափանցիկության, մաքրության, պարզության խորհուրդն է կրում և հենց դրանով էլ պայմանավորված է  գույնի ընտրությունը:  Իսկ «Հավերժների այգում» կտնկվի 15 հազարից ավել ծառ, դրանից բացի կհիմնվեն նաև՝ տարբեր երկրների հյուրերի համար նախատեսված պուրակներ:»,-նշեց Արտակ Թովմասյանը:

Ի դեպ, « Հավերժության_այգու»  պատերազմում զոհված հերոսների հարազատները կարող են անվանական պտղատու ծառ տնկել :

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ