«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի և Առաքելական Մայր եկեղցու նախաձեռնությամբ Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ «Աշոտ Երկաթ» խաչերի օրհնության և նորակոչիկներին խաչերը նվիրելու հանդիսավոր արարողությունը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը, որի հնադիսապետությամբ կատարվեց կարգը, իր խոսքում կարևորեց միջոցառման խորհուրդը՝ շնորհակալություն հայտնելով նաև Արտակ Թովմասյանին՝ եկեղեցու հիշյալ ծրագիրը կյանքի կոչելու պատրաստակամության համար: Բարերար Արտակ Թովմասյանն իր հերթին ընդգծեց, որ հայ ժողովուրդն ու սփյուռքը, պետք է միաբան լինեն՝ աջակցելու բանակին.
«2020թվականի կորուստները ցույց տվեցին, որ մեր բանակը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում: Հայկական պետություն, հզոր հայրենիք ունենալու համար կանենք ամեն ինչ»,-նշեց Արտակ Թովմասյանը:
Մանրամասները տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը