«Թովմասյան» հիմնադրամը, ի աջակցություն պատերազմում վիրավորում ստացած զինվորների, արդեն 2-րդ անգամ կազմակերպում է «Խաղաղությունը զինվորի աչքերով» արտ-թերապիա միջոցառումը:
Միջոցառման ընթացքում բուժման մեջ գտնվող մեր հերոսները, ներկերի և վրձինների օգնությամբ, իրենց զգացողություններն են հանձնում կտավին, պատրաստում խեցեգործական տարբեր պարագաներ:
Այնուհետև կտավներն ու կավե պարագաները դրվում են վաճառքի, և ստացված ողջ հասույթը փոխանցվում բուժման մեջ գտնվող մեր տղաներին։
Զինվորների ստեղծագործությունները կարող եք ձեռք բերել՝ այցելելով հիմնադրամի պաշտոնական կայքէջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը