«Թովմասյան» հիմնադրամի ջանքերով բացվել է Ասկերանի ԱԻ նոր մասնաշենքը
Արցախի Ասկերան քաղաքի շրջանային արտակարգ իրավիճակների բաժինը նոր մասնաշենք ունի:
Շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել և ավարտին են հասցվել «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաև առանձին ներդրումներ են արվել նյութատեխնիկական բազան համալրելու և թարմացնելու ուղղությամբ:
Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով` Արցախի Հանրապետությանը մատուցած հայրենանվեր ծառայությունների համար ԱԻ պետական ծառայության բարձագույն՝ «Փառքի խաչ» մեդալով պարգևատրվեց «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը:
Այս մասին տեղեկանում ենք «Թովմասյան» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը