27 07 2021

Պատերազմի օրերին Առուշանյանների ընտանիքի կողմից մեծ ներդրումներ են արվել. Մենուա Հովսեփյան



Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը Զանգեզուր TV-ին մանրամասն ներկայացրել է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ աշխատանքներ է կատարել համայնքապետարանը։

«Սեպտեմբերի 27-ից սկսած համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն իրականացրեց մեծ հավաք համայնքապետերանում, ցանկացած աշխատակից  հստակ հանձնարարական ստացավ ինչով պետք է զբաղվի՝ սկսած թիկունքային հարցերից վերջացրած առաջնագիծ մեկնելու հարցերով:
Առաջին րոպեից Առուշանյանը սկսեց  կազմակերպել առաջնագիծ մեկնելու խնդիրները, հոկետմեբրի 2-ին Առուշ Առուշանյանը բավականաչափ մեծ խմբով մեկնեց առաջնագիծ:
Ջրևականի մասին է խոսքը: Ջրականում մենք ունեցանք երկու զոհ»,- պատմել« է Հովսեփյանը: 

Նա պարզաբանել է, թե ինչու է ջոկետը մեկնել հոկտեմբերի 2-ին. «Պարզվեց մեր տղաների համար գոյություն չունի բրոնեժիլետներ, կապի անհրաժեշտ միջոցներ, համապատասխան հագուստ և այս ամենը Ատուշանյանը երեք օրվա ընթացքում Ռուսաստանից բերել է: Խոսքը բավականաչափ մեծ գումարների մասին է:

Պատերազմի օրերին Առուշանյանների ընտանիքի կողմից մեծ ներդրումներ են արվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ