11 11 2021

Մենուան իր ոտքով ինքնուրույն կներկայանա ՔԿՀ, մենք փախնողն չենք, մեզնից են փախնում․ Արմեն Մելքոնյան

Մենուան իր ոտքով ինքնուրույն կներկայանա ՔԿՀ, մենք փախնողն չենք, մեզնից են փախնում․ Արմեն Մելքոնյան

«Հրապարակ»-ը գրում է․ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կրկին կալանավորելու որոշում է կայացվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ նշելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, բավարարել է դատախազի բողոքը՝ վերացնելով կիրառված գրավն ու ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

«Դատախազությունն է բողոքը բերել, եւ Վերաքննիչ դատարանն այստեղ հլու ծառա դուրս եկավ, Սեւակ Համբարձումյանը գտավ, որ 5 երեխա ունեցող, 2-րդ խմբի հաշմանդամ, նախկինում չդատված, հայրենիքին եւ համայնքին ծառայություններ մատուցած մարդը, որի համար որպես երաշխիք 30 միլիոն դրամ գրավ էր մուծվել, պիտի կալանավորվի»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ այս պահին Մենուա Հովսեփյանը կալանավորված չէ․ «Թեեւ դատարանը որոշման մեջ չէր գրել, որ անհապաղ պիտի կալանավորվի, եւ երբ ուզում էինք դահլիճից դուրս գալ, դատավորը իր լիազորություններն անցնելով դատախազին հորդորեց, թե մի թող դահլիճից դուրս գա, բայց դա օրենքի կոպիտ խախտում է, որովհետեւ քանի որոշումը չեն տվել, դատավորը նման ցուցում իրավունք չուներ տալ, առավել եւս դատախազին։ Դատախազն էլ իր կալանավորողն էր հա՞։ Մենուան իր ոտքով ինքնուրույն կներկայանա ՔԿՀ, մենք փախնողն չենք, մեզնից են փախնում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ