05 07 2021

Դեպրեսիայի մեջ գտնվող ժողովուրդը Նիկոլին անվանեց «փրկիչ» և նրան համեմատեց Հիսուսի հետ. Միհրդատ Մադաթյան

Դեպրեսիայի մեջ գտնվող ժողովուրդը Նիկոլին անվանեց «փրկիչ» և նրան համեմատեց Հիսուսի հետ. Միհրդատ Մադաթյան

Քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։ ՄԱՍ 3։

Սկիզբը՝ նախորդ գրառումով։

2019 թվական... Ստախոսը ստանալով իր համար բաղձալի սպասումները՝ փառք և փող, կարծելով թե դա համայն աշխարհի համար էր կարևոր, փորձում է 2018-ին տեղի ունեցած իրադարձությունները «վաճառել» աշխարհին։ Հասկանալով, որ դա իրեն չի ստացվում և աշխարհը այդ փաստը չի կարևորում, նա հասկանում է, որ իր պատկերացրած փառքի և փողի շեմերը արդեն բավարար չեն և փորձում է նոր հասնել «բարձունքների»։ Բացի դրանից, այն ուժերը, որոնք հովանավորել էին իրեն՝ ամեն գնով հասնել իր նպատակներին, սկսում են նրանից պահանջել, արդեն կայացած իրավիճակից՝ իրենց փայաբաժինը։ ՀՀ-ում սկսում են ընդունել ամենատարբեր օրենքներ, որոնք միտված են ոչնչացնել Հայաստանն ու Հայրենիքը։ Փաշինյանը դա ներկայացնում է որպես երկնքից թափվող մանանա, իսկ դեպրեսիվ հանրությունը, բնականաբար, առանց տրամաբանության հավատում է այն ամենին, ինչ իրեն հրամցնում է իրենց «փրկիչը»։ Ի միջի այլոց ուշադրություն դարձրեք այդ բանին էլ, ժողովուրդը սկսեց նրան անվանել «փրկիչ», և նրան համեմատել Հիսուսի հետ։ Սկզբում ավելի շատ, հետո իհարկե ավելի քիչ։ Բայց սա նույնպես խոսում է այն մասին, որ դեպրեսիայի մեջ գտնվող ժողովուրդը, այդ ստերով, որոշակիորեն դուրս եկավ լճացումից և ունեցավ լուսավոր հատված։ Ի՞նչ գնով... շատերի համար դա կարևոր չի, քանզի հանրության մեջ, Մասլոուի բուրգի ստորին շերտի համար, էգոցենտրիզմը՝ կյանքի միակ շարժիչ ուժն է։

2020 թվականի կեսերին արդեն, հանրության մեջ առկա տրամադրությունները ակնհայտորեն փոխված էին։ «Սև և սպիտակ» դասակարգային կողմերը բավական փոփոխված և հանրային դիսկուրսում առկա էր որոշակի բալանսավորվում, բայց և կար արդեն սուր բևեռացում։ Եվ քանի որ «Սևերը» կազմում էին հանրության ինտելեկտուալ մասը, այդ բալանսավորումը ոչ թե բացառապես քանակային էր, այլ ինտելեկտուալ։ Մոտավորապես կարելի է գնահատել այսպես՝ 1 «սևը» հակակշիռ էր 3-4 «սպիտակի»։ Այս փաստը, հանրային տիրույթում բերում էր տրամադրություն, որ վերջապես տրաբանությունը և բանականությունը սկսում է հաղթել ստին և շողոքորթությանը, սակայն քանակային առումով, «սպիտակների» գերիշխումը մնում էր փաստացի առկա։

Շարունակությունը՝ հաջորդ գրառումով»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ