«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ շատերն արտաքին վտանգների դեմ համախմբման կոչեր են անում եւ հորդորում վերջ դնել ներքաղաքական պառակտումներին, պարզվում է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ենթադրյալ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձեւավորվելու են եւս 14 կուսակցություն:
Պաշտոնական աղբյուրների համաձայն` քաղաքական խայտաբղետության պակաս չի զգացվելու: Այսպիսով միայն ապրիլ ամսին Երեւանում նախատեսվում է «Հայրենասերների», «Ինտելեկտուալ Հայաստան», «Ազգ-բանակ-հայրենիք», «Ազգի ձայն», «Սոցիալ-իրավական հավասարություն», «Անկախության սերունդ», «Զարթոնք» ազգային քրիստոնեական, Ազգային Միացյալ Նախաձեռնություն, «Վան ազգային-պահպանողական», «Միասնական հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների հիմնադիր համագումարները:
Քաղաքական ակտիվություն դրսեւորվում է նաեւ մարզերում, հատկապես՝ Կոտայքում եւ Սյունիքում: Օրինակ` Կոտայքում նախատեսված է «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» եւ «Արեւ Սոցիալիստական» կուսակցությունների հիմնադիր համագումարները: Իսկ Կապանում տեղի կունենա «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցության հիմնադիր համագումարը:
«Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն` հայտնի ակտիվ քաղաքացիական նախաձեռնություններից մեկն առաջիկա օրերին կհայտարարի կուսակցություն բացելու եւ ընտրություններին սեփական թիմով մասնակցելու մասին: Այնպես որ, հնարավոր առաջիկա արտահերթ ընտրություններին «փրկիչների» պակաս չի լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը