Քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։ ՄԱՍ 4։
Սկիզբը՝ նախորդ գրառումով։
2020 թվականի սեպտեմբերին սկսած պատերազմը, բացի բուն նյութից՝ Փաշինյանի հովանավորների շահերը սպասարկելուց, միտված էր նաև վերականգնել հանրային դիսկուրսում եղած այդ բալանսը, ինչի համար օրենք ընդունվեց այլակարծությունը այդ շրջանում դարձնել քրեորեն պատժելի։ Սա արվեց նաև նրա համար, որպեսզի Հայրենիքի հանձնմանը խոչընդոտող ոչինչ չլինի և այդ, իր համար խոցելի փուլում չունենա խոչընդոտներ։ Ամեն դեպքում, այս ցավալի պատերազմի ժամանակ գործեցին նույն մեխանիզմները, որոնք գործել էին 2018 թվականին։ Քաղցր սուտ։ Այժմ արդեն, ոմն Արծրուն Հովհաննիսյան, ում բերանով 44 օր շարունակ ստեց Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ մինչ եթեր դուրս գալը լաց էր լինում, փորձելով փրկել իր ստորացված և ոչնչացված հեղինակությունը, բայց... Եվ կրկին, դեպրեսիվ ժողովուրդը ուղղակի հարց չտվեց՝ ո՞վ է Արծրուն Հովհաննիսյանը և արդյո՞ք նրա ասած՝ «հաղթելու ենք...» և վերջապես, արդեն մեծ տարածքներ զիջելուց հետո դարձած՝ «հաղթում ենք...» կարգախոսները ավելի հզոր արգումենտներ են քան ասենք՝ Կովսականի կամ Ջրականի ակնառու կորուստը։ Չէ, չհարցրեց, ասեմ ավելին, նրան դուր էին գալիս այդ կարգախոսները։ Կրկնեմ՝ դեպրեսիայի մեջ գտնվող մարդու համար դուրեկան է քաղցր սուտը, եթե նա ունի դրամական խնդիր, նա սկսում է խաղալ... Բայց երբեք չի փորձում իր խնդիրը լուծել աշխատելով ու տքնելով։
Դեպրեսիվ հանրությունը, լսում էր Փաշինյանի խոսքերը, որոնք հնչում էին ոմն Արծրունի բերանից, ու... Դուրս էր մղում իր համար տհաճ ինֆորմացիան իր բանականությունից՝ ապրում էր այնպես, կարծես թե այլ իրականության մեջ է՝ կասկադում թեյ էր խմում, ծնունդ ու կնունք տոնում... պահելով միայն ձևական կողմը՝ հանրությունը չիմանա։ Այսինքն տորթը գնել ենք, նեղ շրջանակով նշում ենք, բայց հանկարծ հարևանները չիմանան։ Իսկ իրականության մեջ, հենց այդ պահին զոհվում էին հարյուրավոր հերոսներ...
Շարունակությունը՝ հաջորդ գրառումով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը