«Փաստաբանությունը, որպես ինքնակարգավորվող առանձին հանրություն, շատ լուրջ մարտահրավերների առջև է կանգնած , այն իմաստով, որ անընդհատ պայքարի մեջ է»,- Yerevan.Today-ի հետ զրույցում կարծիք հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ մարտահրավերները նախ՝ պետական մարմինների կողմից ճնշումներն են։
«Փաստաբաններին չի կարելի նույնացնել իրենց վստահորդների հետ, իսկ վերջին տարիներին առավելապես իշխանությունը շեշտադրում էր փաստաբան-վստահորդ նույնացումը և փաստաբանների պալատը, ի դեմս պալատի նախագահի, անընդհատ իրազեկման ակացիաներ էին նախաձեռնում՝ հորդորելով փաստաբանին չնույնացնել վստահորդի հետ»,- նշեց Մարինե Ֆարմանյանը։
Մանրասմասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը