Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի ընկերներ և լրագրողներ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ 2024թ հունիսի 12-ին Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների արդյունքում դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը:
Այս գործով նպատակ ունենք հասնելու գործի արդար և անաչառ քննության, մեղավորների բացահայտման և պատժման:
Ես և իմ վստահորդը ունենք ռեալ և խորը գիտակցում, որ ճանապարհը բարդ է լինելու, բայց այդուհանդերձ արդարություն լինելու է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը