17 06 2024

Ի՞նչ է իրականում կատարվել․ Կալանավորված Երվանդ Աղբալյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Ի՞նչ է իրականում կատարվել․ Կալանավորված Երվանդ Աղբալյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.

«Արցախցի Երվանդ Աղաբալյանը ևս կալանավորվեց։

Քննչական կոմիտեից դատարան ներկայացված տեսագրությունից հետևում է, որ ինչ-որ երիտասարդ, որի դեմքը չի երևում, ականատես լինելով քաղաքացու ձեռքը (դաստակը) լուսաձայնային նռնակը պայթելու հետևանքով պոկվելու տեսարանին, զայրացած վիճակում գետնից վերցնում է դատարկ պլաստմասե շիշ և նետում առաջ։

Ոստիկանը ցուցմունք է տվել, որ այդ երիտասարդը հենց Երվանդն է։

Վերը նշվածի պատճառով Աղաբալյանը մեղադրվեց խուլիգանության մեջ և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ կալանավորվեց մեկ ամիս ժամկետով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ