Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոստիկանական բռնության ենթարկված Արամ Երիցյանին տեղափոխել են Արաբկիրի քննչական։ Շուրջ 1 ժամ 20 րոպե է՝ փաստաբաններին չի թույլատրվում այցելել իրենց պաշտպանյալին։
Ժամանակին, երբ ունեինք ՄԻՊ, նման բացահայտ խախտումներ չէին անում։ Առնվազն՝ հանրային հնչեղություն ունեցող գործերով՝ չէին անում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը շուրջ 10 պարեկներ ծեծի են ենթարկել՝ մեքենան սխալ տեղում կայանելու պատրվակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը