ՀՀ փաստաբանական դպրոցի 67 շրջանավարտներ, որոնք հաղթահարել էին որակավորման քննությունները, Փաստաբանական պալատի խորհրդի նիստի ընթացքում ստացան գործունեության արտոնագրեր:
Մինչ այդ տեղի ունեցավ հավակնորդների երդմնակալության արարողությունը։ Միջոցառման ընթացքում փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, շնորհավորելով արտոնագիր ստացած փաստաբաններին, խորհուրդ տվեց հեռու մնալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացներից՝ միաժամանակ ընդգծելով այն 4 առաքինությունները, որոնցով պետք է ուղղորդվի փաստաբանը։
Մնարամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը