01 06 2021

Քաղաքական լեշերի խրախճանքը… «Եռաբլուրի» ֆոնին ու պատերազմի՝ նաև անթաղ զոհերի ոսկորների վրա

Քաղաքական լեշերի խրախճանքը… «Եռաբլուրի» ֆոնին ու պատերազմի՝ նաև անթաղ զոհերի ոսկորների վրա

Միայն մտագարի կամ բարոյականության չնչին նշույլից զուրկ մեկի մտքով կանցներ հունիսի 1-ին, իբր «Երեխաների իրավունքների պաշտպանության» օրվա առթիվ մեծ համերգ-ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ կազմակերպել Երևանի Հանրապետության հրապարակում:

Դա ավելին է, քան անբարոյականությունը: Դա Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբոնի՝ այդ քաղաքական լեշերի խրախճանքն է… ընդարձակված «Եռաբլուրի» ու պատերազմի՝ նաև անթաղ մնացած զոհերի ոսկորների վրա:

Թող ոչ ոք իզուր չփորձի երեխաներին վահան դարձնել՝ անհեթեթություններ բարբառելով, թե՝ «կյանքը շարունակվում է…», թե՝ «մանուկներն, անկախ ամեն ինչից, պետք է երջանիկ մանկություն ունենան…» կամ նման բաներ: Դա գնացեք ու փաշինյանական իշխանության մեղքով որբացած երեխաներին ու որդեկորույս ծնողներին բացատրեք, առանց կամերաների ու «դերասանական» խոնարհումների:  
Իհարկե, մանուկները պետք է երջանիկ մանկություն ունենան: Եվ իհարկե, կյանքը, Հայաստանում կշարունակվի, երբ 20 օրից հետո վերջապես փաշինյանական կապիտուլյացիայի մղձավանջային օրացույցի ամսաթիվը նոյեմբերի 10-ից փոխվի ու գա հունիսի 21-ը…

Բայց հիմա՞, այսօ՞ր, այս ձախավեր ու կործանարար նիկոլական չը-իշխանության պայմաններո՞ւմ, ի՛նչ «մեծ համերգ», ի՞նչ տոն ու խնդություն: Եվ ինչո՞վ են դա կազմակերպողները տարբերվում, օրինակ, «հարսանեկան» կես ժամանոց հրավառություն պատվիրած մի հայտնի մեծահարուստից, որին շատերը ու տեղին «քլնգեցին» դրա համար, ի դեպ:  

Հասարակությունը, պատերազմից 8 ամիս անց, բառացիորեն երեկ վերստին ցնցման մեջ էր… գավառական մի բուժհիմնարկի նկուղում անտեր-անտիրական, ցելոֆանե տոպրակների մեջ իրար վրա դրված պատերազմում զոհված մեր լուսավոր երեխեքի, մեր տղաների մարմինների բացահայտված փաստից, դուք էսօր համե՞րգ եք անում…

Ի՞նչ համերգ: Ի՞նչ կապ ունի այստեղ «Երեխաների իրավունքների պաշտպանության» օրը, առհասարակ: Այն էլ՝ երեկոյան ժամը 21-ին նշանակված համերգով…

Եվ ովքեր ու ի՞նչ սրտով են պատրաստվում բեմից երգել:

Ու ի՞նչ են երգելու՝ «Հէփփի բըրթդեյ թու յու, միսթըր նիկո՞լ…»:

Թե՞ արտասանելու են՝ պարտությունը հպարտություն է, պատերազմը խաղաղություն է, տգիտությունը՝ ուժ…:

Թե՞ դեռ չորբացած մանուկներին ասելու են՝ «եկե՜ք, եկե՜ք բալիկներ, եկե՜ք «դուխով» ու արագ, երկրի կողմը հակառակ…» …որ Նիկոլի «չար տնակը» ձեզ էլ խժռի:

Լավ, ի՜նչ աստիճանի պետք է խղճից, իրականությունից, բարոյականությունից կտրված լինել՝ նման բան նախաձեռնելու համար: Եվ կա՞ նման «չափման» աստիճան:

Չկա: Դա անտակ «հատակ» է:  

 

Արմեն Հակոբյան
 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ