31 05 2021

Ինչպես տգիտությունը քայքայեց պետությունն ու պետականությունը

Ինչպես տգիտությունը քայքայեց պետությունն ու պետականությունը

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ազ­գա­յին արժեքների ու ինքնության պահպանման և մրցակցային ու սպառ­նա­լիքներով լի ժամանակակից աշխարհում իր ուրույն տեղն ունենալու կարևորագույն նա­խա­դրյալը հանդիսանում է մարդկային կապիտալը:

Մենք՝ հայերս, չափազանց շատ ենք խոսում այն մասին, որ սակավ ռե­սուրս­ների պայմաններում մեր երկրի զարգացման համար ամենակարևոր ռեսուրսը եղել է, կա ու լինելու է մարդկային կապիտալը: Իհարկե, դժվար է չհամաձայնելը, որ մեր երկրի զարգացման ամենաէական նախադրյալը, ի վերջո պետք է լինի մարդկային կապիտալը և գիտելիքահենք տնտեսությունը: Այս ամենը, կարծես աներկբա է և կասկածից վեր, սակայն ինչպիսի՞ն է այդ հարցում իրական պատկերը, արդյո՞ք ցու­ցա­նիշները խոսում են այն մասին, որ անկախությունից ի վեր տարբեր Կա­ռա­վա­րությունների կողմից մարդկային կապիտալն ու դրա զարգացումն իրապես կարևոր­վել է և իր նպատակային նշանակությունն է ունեցել տնտեսության և այլ բնա­գա­վառների զարգացման գործում: Անշուշտ, մարդկային կապիտալը բնու­թա­գրող ցուցանիշները շատ են, սակայն առանցքային որակական ցուցանիշներից ու բնու­թագրիչներից մեկը, անկասկած հանդիսանում է երկրի բարձրագույն ուսում­նա­կան հաստատությունների ուսանողների թվաքանակը:

Ուսումնասիրելով ՀՀ բարձրագույն ուսում­նա­կան հաստատությունների ուսանողների թվաքանակի 1998-2020 թթ. շարժընթացը՝ ակնհայտ է դառնում, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում բարձ­րագույն կրթության ոլորտում վարվող քաղաքականությունը պարզապես աղե­տալի է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների վերլուծությունները ցույց են տալիս, որ բարձրագույն ուսումնական հաստա­տու­թ­յուն­ների ուսանողների թվաքանակը 1998-2008 թթ. ավելացել է 82938-ով, աճը կազմել է 3.2 անգամ կամ 215.3 %՝ 38506-ից հասնելով 121444-ի, ուսանողների թվաքանակի միջին տարեկան աճը կազմել է շուրջ 7540, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում ուսանողների թվաքանակի աճը եղել է կայուն՝ յուրաքանչյուր տարի:

Գծապատկեր Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների թվաքանակը 1998-2020 թթ., մարդ[1]:

2008-2018 թթ. բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների թվաքանակը կրճատվել է շուրջ 40967-ով, նույն տարիների համեմատությամբ  ուսանողների թվաքանակի կրճատումը կազմել է 33.7 %: Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների թվի կրճատման միտումները առաջին հայաց­քից արդյունք էին հանրակրթական ուսումնական հաստա­տու­թյուններում ուսուցման համակարգի փոփոխության հետ (10-ամյա կրթութունից անցում դեպի 12-ամյա կրթություն), սակայն հիմնական որոշիչ գործոնը, մեր գնահատմամբ երկրում բնակչության թվի անհընդհատ կրճատման տեմպերն էին (արտագաղթի աճ և ծնելիության մակարդակի անկումներ), ինչպես նաև ոլորտում վարվող քաղաքականությունն ու, ի վերջո բարձրագույն կրթության նկատմամբ բնակչության լայն շերտերի վերաբերմունքի փոփոխությունը, որն անկասկած հետագայում պետք է ունենար աղետալի հետևանքներ։

Ինչ վերաբերում է 2018-2020 թթ. ժամանակահատվածում բարձրագույն ուսում­նա­կան հաստատությունների ուսանողների թվաքանակի ցուցանիշին, ապա ըն­դա­մե­նը 1 տարում՝ 2018 թ. 2017 թ. նկատմամբ, ուսանողների թվաքանակը կրճատվել է 10063-ով կամ 11.1 %-ով, 2019 թ. 2018 թ. նկատմամբ՝ 5535-ով կամ 6.9 %-ով, 2020 թ. 2019 թ. նկատմամբ՝ 5955-ով կամ շուրջ 8 %-ով, 2020 թ. 2018թ. նկատմամբ՝ 14.3 %-ով, իսկ 2017 թ. նկատմամբ՝ 23.8 %-ով: Խիստ մտահոգիչ է, ոչ միայն բարձրագույն ուսում­նական հաստատություններում ուսանողների թվի կրճատումը, այլ նաև ուսա­նո­ղների թվի կրճատման տեմպերի արագացումը (ինչպես արդեն ներկայացվեց՝ 2019թ 2018թ նկատմամբ 6,9%, 2020թ 2019թ․ արդեն 8%, կրճատման տեմպի արագացումը կազմել է 1,2)։ Կրճատման տեմպերի ահագնացող թռիչքների պահ­պան­ման դեպքում նույնիսկ կարճաժամկետ կանխատեսումները կլինեն ողբերգական։

Այսպիսով, ներկայացված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 1998 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել են բնակչության կրթական ցենզի մակարդակի կտրուկ փոփոխություններ: Հատկանշական է, որ չի կարող աչքի չզարնել այն հանգամանքը, որ 1998-2008 թթ. արձանագրվել է տվյալ ցուցանիշի կտրուկ բարելավում, մասնավորապես ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների թվաքանակը ամեն տարի ավելացել է միջինում 7540-ով՝ 2008 թ. հասնելով 121444-ի, այնուհետև 2009 թվականից հետո մինչև 2020 թվականը ընկած ժամանակահատվածում ամեն տարի արձանագրվել է թվաքանակի կրճատման միտում՝ 2020 թ. ուսանողների թիվը կազմել է ընդամենը 68987, ինչը 2008 թվականի ցուցանիշից պակաս է 52457-ով կամ 56.8 %-ով:

Հետաքրքիր է աշխարհում կա՞ արդյոք ևս մեկ երկիր, որտեղ 10 տարում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների թվաքանակը ավելացել է 3.2 անգամ, ինչպես արձանագրվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանի Հանրապետությունում, դժվար է ասել: 10 տարի շարունակ, յուրաքանչյուր տարի ուսանողների թվաքանակի աճը միջինում տարեկան 7540 ուսա­նո­ղով պատահականության արդյունք է արդյո՞ք, թե՞ նպատակաուղղված պետական քա­ղաքականության արդյունք, պատասխանն ակնհայտ է: Իսկ բարձրագույն կրթու­թյուն ունեցողների թվաքանակի այդպիսի անհավանական աճի տեմպերի ուղեկցումը ՀՆԱ-ի ցուցանիշի (տարեկան 10.2 % միջին տնտեսական աճ) աճի տպավորիչ տեմ­պե­րով նույնպե՞ս պատահականություն է, պատասխանը կրկին ակնհայտ է, քանի որ չի կարող որևէ երկրի տնտեսություն այդպես թռիչքաձև զարգանա, ինչպես այդ տա­րի­ներին ՀՀ տնտեսությունն էր զարգանում, եթե չվարվի կադրային ճիշտ քա­ղա­քա­կա­նություն:

Իսկ կա՞ արդյոք այնպիսի երկիր, որտեղ 13 տարվա ընթացքում բարձրագույն ուսում­նական հաստատությունների ուսանողների թվաքանակը կրճատվել է շուրջ 57 %-ով, դժվար է ասել, հարկավոր է ուսումնասիրել:

Իսկ հետաքրքիր է՝ կա՞ արդյոք կապ բնակչության կրթական ցենզի այդ աստի­ճան անկման, տգիտության աճող տեմպերի և այն իրավիճակի միջև, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը և հայը ինչպես Հայաստանի Հան­րա­պե­տու­թ­յու­նում, այնպես էլ՝ աշխարհի տարբեր անկյուններում, վստահաբար՝ այո: Իսկ արդյո՞ք կրթական ցենզի մակարդակի այսպիսի տեմպերով կայուն անկումը պատահական է եղել, թողնում եմ Ձեր վերլուծությանը:

Հարց է առաջանում, իսկ կա՞ արդյոք հնարավորություն ընդամենը գոնե 13 տարի առաջ արձանագրված ցուցանիշներին կրկին անգամ հասնելու, թողնում եմ Ձեր վերլուծությանն ու գիտակցությանը:

Վարդան Ալեքսանյան

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, գյուղոլորտի փորձագետ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ