29 04 2024

«Բացառված է այդպիսի բան»․ Այս ելույթի ժամանակ Արցախը դեռ չէր հանձնել



 

«Բացառված է, բացառվում է, որ որևէ մեկը հույս ունենա, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի և պետականությունների շահերին չհամապատասխանող կերպով։ Դա ուղղակի բացառված է։ Չի կարող էդպիսի բան լիել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը 01․11․2018թ․՝ Ազգային ժողովի ամբիոնից։

Նիկոլ Փաշինյանն այդ ելույթում հերթական անգամ կրկնեց քննադատության արժշանացած հետևյալ թեզը․ «Ես ինձ թույլ եմ տվել ասել, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է լինի ընդունելի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և այո, պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում հնչեցրած հայտարարությանը, թե առաջիկա ընտրություններում ստանալով վճռական մանդատ, Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ ոչ ստանդարտ լուծումների Ղարաբաղի հարցում, Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտրարել էր․ «Շատ հաճախ ընդգծվում է, որ Հայաստանի կառավարությունն ունի ուժեղ վստահության մանդատ։ Եվ զարմանալի է, որ որևէ մեկը կարող է մտածել, որ Հայաստանի կառավարությունը ժողովրդից ստացած մանդատը կարող է օգտագործել ընդդեմ ժողովրդի։ Սա նույնիսկ ծիծաղելի էլ չէ, չի կարող լինել էդպիսի բան, ուղղակի չի կարող լինել»։

Թե ինչ եղավ հետո, ինչպես «լուծվեց» հարցը, ո՛ր ժողովրդի համար ընդունելի տարբերակով, հիշեցնելու կարծիք, կարծում ենք, չկա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ