ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետականության կործանումն ու Փաշինյանի պատմական դեմենցիան
Մաս 1
1. 2018թ - ՀՀ-ն գտնվում է Արևմուտքի (Ա) ու Ռուսաստանի (ՌԴ) ճնշման տակ։ Երկուստեք պահանջում են ՀՀ-ից տարածքային զիջումներ հօգուտ Ադրբեջանի (Ադր-ան)։ Բայց Ա-ն ուզում է այնպիսի լուծում, որի դեպքում ՌԴ-ն, ինչպես նաև Իրանը տարածաշրջանում այլևս անելիք չեն ունենա։ Նման լուծումը պետք է վերջնականապես որոշեր Արցախի կարգավիճակի խնդիրը։
Թողնվում էր փոքրիկ միջանցք ու մնացած տարածքները հանձնվում էին։ Բայց Ադր-նը չհամաձայնեց իր կազմից դուրս Արցախի ցանկացած կարգավիճակի հետ։ Ա-ն փորձեց ՀՀ-ի կողմից զիջումներ ստանալ Արցախի կարգավիճակի մասով (հետագայում Փաշինյանը դա կանվանի Արցախի անկախությունից մի աստիճան ցածր կարգավիճակ)։ Բայց Ադր-անն անդրդվելի էր։ ՀՀ-ն սկսե՚ց քննարկել նաև ՌԴ տարբերակը՝ որտեղ կարգավիճակի հարց չկար, կար 5 շրջանի վերադարձի խնդիր, բայց նաև նախատեսվում էր ռուս խաղաղապահ ուժերի տեղադրում։ Սա արդեն անընդունելի էր Ա-ի համար։
2. 2018-ին Ա-ն իրականացրեց պետական հեղաշրջում Հայաստանում։ Ստանդարտ սխեմա. սորոսական ֆինանսավորում, պայքար այսպես կոչված կոռուպցիայի դեմ, ժողովրդի նյարդերի վրա ազդող պոպուլիզմ։ Նույն սխեման աշխատել է Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում։ Իհարկե, այդ երկրներից և ոչ մեկում արդյունքում կոռուպցիան չի նվազել եթե ոչ հակառակը։ Այս հեղաշրջումների հիմնական որակը հակառուսականությունն է։
3. 2018-ի աշնանը Հայաստան եկավ Բոլթոնը։ Նա դրեց Իրանի հետ տրանսպորտային կապը կտրելու ծրագիր։ Արդյունքում ՀՀ-ն չհամարձակվեց երկրի հարավում Իրանին կապող նորմալ ճանապարհ կառուցել։ Հիշենք Բոլթոնին. 2024-ին եթե հանրապետականները վերադառնան իշխանության, ՀՀ նկատմամբ ճնշումներն այս ուղղությամբ ավելանալու են։
4. 2020-ին Ադր-նը Թուրքիայի հետ սանձազերծեցին պատերազմ Արցախում։ Ա-ն ՀՀ-ի ն չսատարեց։ Ավելին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ կռվում էր հայոց բանակի դեմ։ Զինամթերքով մեզ օգնում էր ՌԴ-ն, բայց քաղաքականապես՝ ոչ։
Ռազմաճակատում Ադր-նի հաջողությունները ստիպեցին Ա-ին դիրքավորվել Ադր-նի օգտին. եթե Արցախը չկա, ուրեմն վերջ ՌԴ-ի ներկայությանը Հվ. Կովկասում։ Դատելուվ այն բանից, որ ՀՀ-ն այդպես էլ զորակոչ չարեց, այդ մոտեցման հետ ծածուկ համաձայն էր նաև Փաշինյանը։
5. ՌԴ-ն, այնուամենայնիվ մի քանի անգամ Փաշինյանին առաջարկեց կանգնեցնել պատերազմը (ամեն անգամ ավելի վատացող պայմաններով քանզի ՀՀ բանակը պարտություններ էր կրում)։ Տարրական վերլուծության բացակայության, Ա-ի պատճառով Փաշինյանը դրանք մերժում էր։
6. Նոյեմբերի 6-ին, երբ բանը բանից անցել էր, երբ Արցախի բնակչությունը Քելբաջարով լքում էր հայրենիքը, Արայիկ Հարությունյանը ահազանգում է շուրջ 25 հազարանոց բանակի շրջապատված լինելու հանգամանքը։ Այնժամ Փաշինյանը որևէ հաշտության պայմանագիր է աղերսում Պուտինից։
9. Նոյեմբերի 9-ին ստորագրվում է հայտնի եռակողմ հայտարարաությունը։ Ալիևին համոզում են դեպի Արցախ միջանցք տրարմադրել (ԼՄ), ռուս խաղաղապահներին ընդունել` առանց Արցախի կարգավիճակը ճշտելու։ Փոխարենը Ալիևը պահանջում է ճանապարհ Սյունիքով դեպի Նախիջևան։ Պայմանագրով նախատեսվում են անխոչընդոտ ճանապարհներ (ԱՃ) դեպի Նախիջևան և Փաշինյանը դրանք ստորագրում է։ Ա-ն ձևականորեն ողջունում է այս հայտարարությունը, բայց անմիջապես ձեռնամուխ լինում դրա հետևանքների չեզոքացմանը։
10. 2020-ի դեկտեմբերի 18-ի արձանագրությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վ.Հարությունյանը փաստացի կատարում է սահմանի դելիմիտացիա Գորիս-Ճակատեն հատվածում ու տարածքներ հանձնում Ադր-նին։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում որոշվում է շարունակել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված ճանապարհների ապաշրջափակման աշխատանքները։
Փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ հանձնաժողովը սկսում է իր աշխատանքները։ Ա-ը, սակայն, հորդորում է Փաշինյանին ձգձգել գործթնթացը, համաձայնել Ադրբեջանի կազմում Արցախի կոնցեպտի հետ։ Դու սա արա, իսկ մենք կլուծենք արցախցիների անվտանգության հարցը։ Ի վերջո հակառակ Ա-ի ցանկությանը նոյեմբերի 9-ի հայտարարության կենսագործմամբ ՌԴ դերը Հվ. Կովկասում առնվազը մեծացավ։
շարունակելի»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը