06 04 2021

Երևանում ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային մի քանի երթուղիների սպասարկումը

Երևանում ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային մի քանի երթուղիների սպասարկումը

Երևանում ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային համար 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով, ս/թ ապրիլի 8-ին, մինչև կեսօր կդադարեցվի նշված երթուղիների սպասարկումը:

 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ