Երևանում շահագործման է հանձնվել ներկրված նոր միկրոավտոբուսներից բաղկացած առաջին երթուղին, այս մասին հայտնում է Աջափնյակ վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Հարգելի՛ աջափնյակցիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր երթուղի են դուրս եկել Երևան ներկրված նոր ավտոբուսները։ Այսուհետ 26 համարի միկրոավտոբուսը կսպասարկի Աջափնյակ վարչական շրջանի Խոպան կոչվող թաղամասից Նորք-Մարաշ վարչական շրջան երթուղին»,- ասված է գրառման մեջ:
Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ 2021-ի հունվարի երկրորդ կեսից մայրաքաղաքում կերթևեկեն նոր հանրային ավտոբուսներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը