17 03 2021

Եթե օրենսգրքին էլ կողմ քվերակենք, հիմա էլ ժամացույցս են ուզելու. Մարուքյանը՝ «Իմ քայլի» պահանջների մասին



«Մենք էլ, «Բարգավաճ Հայաստանն» էլ արդեն հայտարարել ենք, որ եթե այս ժամկետում լինի խորհրդարանը ցրելու գործընթաց, մենք մարդ չենք առաջադրելու, չենք խոչընդոտելու: Ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստանին» էլ է հարմար այս խորհրդարանը, մեզ էլ է հարմար, բայց մենք գնում ենք այդ զիջման, իսկ այս իշխանությունը չի գնում, որովհետև իր սիրելի հարցումներով 30 տոկոս ձայն ունի: Հիմա, որ ընտրությունները լինեն հունիսին ունենալու է 20 տոկոս: Հետևաբար այն մարդիկ, ովքեր ապրում են կառավարական դաչաներում, ովքեր վայելում են իշխանության տված անվտանգությունը, չեն ունենալու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ