15 03 2022

Մեծ մարտահրավերներ արտաքին ճակատում. ինչո՞ւ Մարուքյանը նշանակվեց դեսպան. «Փաստ»

Մեծ մարտահրավերներ արտաքին ճակատում. ինչո՞ւ Մարուքյանը նշանակվեց դեսպան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Օրենսդրությամբ հատուկ հանձնարարություններով դեսպանները նշանակվում են «միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով»: Ներկայումս Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք Հայաստանի իշխանություններն իրենց կադրային բազայով ի վիճակի չեն դիմագրավել: Ըստ այդմ էլ, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը փորձում է ուժեղացնել դիվանագիտական ճակատը, և այս տրամաբանության մեջ է եղել Էդմոն Մարուքյանի նշանակումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանն այսպիսով փորձում է ի դեմս ԼՀԿ-ի ու Էդմոն Մարուքյանի ունենալ դաշնակից՝ ներքին դաշտում և «կռիվ տվող»՝ արտաքին ճակատում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ