19 02 2021

Փաստորեն 6 երեխա զոհվեցին, որովհետև կապիտուլյանտի օգնական Նաիրին «վստահ» էր, որ նրանք ողջ չեն. Սամսոնյան

Փաստորեն 6 երեխա զոհվեցին, որովհետև կապիտուլյանտի օգնական Նաիրին «վստահ» էր, որ նրանք ողջ չեն. Սամսոնյան

Փաստորեն 6 երեխա զոհվեցին, որովհետև կապիտուլյանտի օգնական Նաիրին «վստահ» էր, որ նրանք ողջ չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։

«Պատերազմից հետո երկար ժամանակ կենդանի մնացած 6 զինվորի ծնողները գնացել են կապիտուլյանտի մոտ ու խնդրել են իրենց երեխաներին կենդանի ետ վերադարձնել: Կապիտուլյանտն էլ շիշ բռնողի ախպեր Նաիրիին հարցրել ա, թե ինչքա՞ն ա հավանականությունը, որ էդ երեխեքը ողջ են, շիշ բռնողի ախպերն էլ ասել ա, որ հավանականություն չկա: Կապիտուլյանտն էլ վստահելով օգնականի կարծիքին էդ երեխեքին անտեր ա թողել ու երեխեքը զոհվել են դեկտեմբերի վերջին, կապիտուլյացիայից մի ամիս ու 16 օր հետո:

Փաստորեն 6 երեխա զոհվեցին, որովհետև կապիտուլյանտի օգնական Նաիրին «վստահ» էր, որ նրանք ողջ չեն.... Նաիրին իրա ընտանիքի հետ հիմա հանգիստ ապրում ա ու պարգևավճար ա ստանում, իսկ կապիտուլյանտը դեռ վարչապետ ա, դե էն 6 երեխեն էլ .... չկան, զոհվել են պատերազմից ամիս ու կես հետո»,- գրել է Սամսոնյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ