09 02 2021

Ուշացումները դարձել են կառուցապողների թիվ մեկ դժգոհությունը. Խաժակյանը՝ Մարությանին



Այսօր՝ փետրվարի 9-ին «Լույս» դաշինքից ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին՝ անդրադարձավ շինթույլտվությունների ուշացումներին, ասաց․

«Հավանաբար տեղյակ եք, որ շինթույլտվությունների, ճարտարապետական վարչության լիազորություններում գտնվող համապատասխան թույլտվությունների մասով ուշացումները շատ-շատ են: Քաղաքացիները ստանում են ծանուցումներ, որ ձեր պատասխանը կլինի կոնկրետ ժամկետում, սակայն այդ ժամկետները չեն պահպանվում, մարդիկ նյարդայնանում են: Ուշացումները  դարձել են կառուցապողների թիվ մեկ դժգոհությունը: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս խնդրի վրա»:

Խաժակյանն ասաց, որ երկու տարի է հաստիքացուցակներում ավելացումներ լինում են, բացի շինարարության բլոկից,  որտեղ ծանրաբեռնվածությունը կա և օբյեկտիվ է:

Քաղաքապետ Մարությանն ասաց, որ շատ արդիական խնդիր է, այժմ աշխատում են հենց ճարտարապետության ոլորտում հաստիքացուցակի փոփոխության վրա, շուտով կներկայացվի ավագանու դատին:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ