«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպել է հանրային քննարկում «Կառուցապատողների համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ նախատեսող Երևան քաղաքի ավագանու 27.06.2023 թ. որոշման ազդեցության գնահատումը» թեմայով:
Հիշեցնենք, որ ավագանու հիշատակվող որոշմամբ կառուցապատողների համար չնախատեսված լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ են սահմանվում, այդ թվում՝ APZ-ի՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճարի և այլ վճարների գծով:
Հանրային քննարկմանը մասնացելու հրավեր է ուղարկվել քաղաքային իշխանություններին, ԱԺ-ի, Կառավարության գործընկերներին: Մասնակցելու են Ասոցիացիայի անդամ կառուցապատողները, ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչներ:
Հանրային քննարկումն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը