Ղարաբաղի՝Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են: Այդ մասին ռուսական Известия-ի հետ զրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Նրա խոսքով ՝ Բաքուն հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ տալ, որպեսզի նրանք կարողանան անձամբ գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը։
«Դրա հետ մեկտեղ, ռուս խաղաղապահները բոլոր հնարավոր ջանքերն են գործադրում պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունն ապահովելու համար»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ՝ տարածաշրջանում պատերազմի դադարեցման գործում անձնական ներդրման համար:
«Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը»,- հայտնել է նա Известия-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը