28 11 2020

10 մլն հայ երկուշաբթի պետք է նամակ գրի, որ մեր գերիներին հետ վերադարձնեն. Արմեն Գրիգորյան



Քանի որ Հայաստանում այսօր չկա իշխանություն, պետք է լուծել ամենակարևոր հարցը, վերադարձնել գերիներին և վերադարձնել զոհված զինվորների դիերը: Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, Ազնավուրի հրապարակում մտավորականների ակցիայի ժամանակ ասաց պրոդյուսեր Արմեն  Գրիգորյանը:

«Մենք կարծում ենք, որ ժամանակն է արթնանան հասարակ մարդիկ, հիմա կրիտիկական պահ է, պետք է անենք այն, ինչ-որ չեն անում ուրիշները: Մենք դիմում ենք բոլոր հայերին, որոնք որ ապրում են բոլոր երկրներում: Երկուշաբթի օրվանից դիմեք ձեր երկրներին, անկախ նրանից` որտեղ եք դուք ապրում, դիմեք ձեր կառավարություններին, դիմեք Կարմիր Խաչին, ՄԱԿ-ին, որ ստիպեն Ադրբեջանին կատարելու իրենց պարտականությունը և վերադարձնել մեր գերիներին և մեր մահացած զինվորների դիերը»,-

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ