01 11 2024

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի, ԱԳ նախարարության և դեսպանատների դիմաց



 

Տեղի է ունենում բողոքի ակցիա․ մեկնարկել է ՄԱԿ֊ի հայաստանյան գրասենյակի առջև, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։ Ակցիան կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը։

Հայտարարության մեջ ասվում է․ «Նոյեմբերի 11-ից 22-ը  Բաքվում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովը՝ COP29-ը:

Մարդու իրավունքների և ազատությունների վատագույն ցուցանիշներ արձանագրած, նավթային բռնապետություն համարվող Ադրբեջանն ընդամենը մեկ տարի առաջ էր Արցախում էթնիկ զտումներ իրականացրել, բռնի տեղահանության ենթարկելով 120 000 Արցախահայությանը:

Բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանությունը։ Բաքվի բանտերում  շարունակում են պատանդառված մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թվում ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության:

Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարավորություն է տալու  Ադրբեջանին մաքրել ցեղասպանի արյունոտ ձեռքերը, խմբագրել ռեժիմի վարկանիշը։

Համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում ենք  ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի  վրա՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը»:

Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ