Դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանը քիչ առաջ հանդես եկավ իմքայլական պատգամավորներին ուղղված կոչով՝ հորդորելով վերջիններիս գալ ԱԺ և մասնակցել արտահերթ նիստին:
«Այսօր ձեզ հնարավորություն է ընձեռնված՝ ապացուցելու, որ պատրաստ եք հանուն հայ ազգի՝ կաևոր քայլ կատարել: Դուք կարող եք գալ ԱԺ, քվեարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության օգտին: Դուք այսպիսով կմնաք պատմության մեջ՝ որպես հայ ազգի պատվը պաշտպանող պատգամամավորներ», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը