19 11 2024

Այս մոտեցումն ապապետական է, այն մարդկանց մղելու է անելանելիության վիճակ. Արծվիկ Մինասյան



Ամենահորիզոնական և ուղիղ արդարություն ապահովող համակարգը տնտեսության մեջ ոսկե կանոնով պրոգրեսիվ հարկման համակարգն է։ Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Բա դուք որ այդ համակարգը վերացնում եք, եկել հարկման համակարգի արդարությունից եք խոսում, հարց է առաջանում՝ իսկ հասարակության վճարունակության գնահատման տեսակետից բա ո՞ւր մնաց արդարության համակարգը։ Եթե զուտ տնտեսական կանոնով ենք շարժվում, ապա այս տիպի նախաձեռնությունները որևէ քննարկման չեն դիմանում։ Սրանց բերած տնտեսական էֆեկտը ոչ միայն գնահատված չէ, այլև դրա հետևանքը լինելու է այն, որ անելանելիության վիճակում դնելով բիզնեսին՝ ինքնազբաղվածներին, հանրային ծառայություններ մատուցող սուբյեկտներին մղում են կամ դադարեցնել գործունեությունը կամ զբաղվելու այլ գործունեությամբ։ Սա կոպտագույն մոտեցում է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ