05 11 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 40-րդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 40-րդ օրը․ Թարմացվում է

23:31

Ադրբեջանի հրետանային հարձակումների հետևանքով Ագարակ գյուղում 2 քաղաքացի վիրավորվել է․ ՄԻՊ

22:40

Երեկ` ողջ գիշեր, մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն լռել, չնայած ակտիվությունը որոշակի նվազել է: Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորակներում և այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիրներ: Այս մասին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ: Օրվա ընթացքում նաև Ադրբեջանի ԶՈւ-ն հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ, տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ: 

«Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս, հիմնականում հանդիպելով մեր ԶՈւ տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվում: Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, շպրտել տվյալ բնագծերից»,- ասաց Հովհաննիսյանը։

«Այս պահին էլ մարտերը շարունակվում են: Կարծում եմ, որ այսօր գիշեր էլ դրանք կլինեն, ինչպես նախորդ գիշեր: Նախորդ գիշեր ես Արցախում էի, որոշակի ակտիվություն պահպանում էր նաև հրետանին: Դիվերսիոն խմբերի չեզոքացման ստորաբաժանումներն իրենց գործը շարունակում էին: Դեռ երեկ համապատասխան կադրեր հրապարակվեցին, կարող են հրապարակվել նաև հաջորդ օրերին»։

.Վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը` լինեն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների մշտական կազմից թե այլ տեղերից, իրենց փոքր խմբերով չեն հաջողելու, որովհետև Շուշիի և հարակից բնակավայրերի բնակիչները, զենքը ձեռքներին, պաշտպանում են իրենց բնակավայրերը: Այո՛, որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ: Կան տեխնիկական, լոգիստիկ  դժվարություններ, բայց «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է։

Քիչ առաջ մարտական խմբերից մեկից ստացա տեղեկություն, որ մոտավորապես 30 հոգանոց մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, չեզոքացվել է։ Կորուստներ է կրել, ոմանք հասցրել են փախչել։

 

22:00

Ստեփանակերտը պարբերաբար հրթիռակոծվում է

21:35

Ինչպես է Պաշտպանության բանակը Քարին Տակի մոտ տարածքը մաքրում դիվերսիոն խմբերից

20:15

Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ոչնչացվել է․ ՊԲ

19:00

ԼՂ կոնֆլիկտի կողմերին զգուշացվել է Իրանի սահմանի մոտ ահաբեկիչների ներկայության հարցով. ԻՀՊԿ հրամանատար

18:45

Շուշին և Ստեփանակերտը հրթիռակոծվել են, Մարտունիում կիրառվել է հրետանի․ ԱԻՊԾ

16:57

ՀՀ տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից ԱԹՍ օգտագործելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

16:54

Ադրբեջանի ԶՈւ-ն սեփական գյուղերով շրջապատել են իրենց հրետանային դիրքերը. արբանյակային լուսանկարներ

15:49

257 ԱԹՍ, 723 զրահատեխնիկա, 7290 զոհ․ թշնամու կորուստները

13:19

Արայիկ Հարությունյանը Սեյրան Օհանյանին հատուկ շնորհակալություն է հայտնել Շուշիի պաշտպանության համար

13:12

Թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ․ ՊԲ

12:06

Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով․ ԱՀ ԱԻՊԾ

10:15

Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

10:06

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Ինչպես նշվում է Հանձնախմբի ֆեյսբուքյան էջում՝ ընդունված բանաձևում նշվում է, որ Լավալ քաղաքը

Ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Դատապարատում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:

Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում անել ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիային ուղղված լիակատար հարգանքն ապահովելու համար:

Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել անջատվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով:

10:01

Հակառակորդի գրոհային խմբերի բազմակի գրոհները հաջողությամբ կասեցվել են․ ՊԲ

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ:

Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում:

Ներկա պահին թշնամական ուժերի՝ հարձակման փորձերը նշված ուղղություններում շարունակվում են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

09:10

Ծանր հրետանի է կիրառվել Մարտունիում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին․ ԱԻՊԾ

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։

Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։

Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է  Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱՒՊԾ-ն։

Նախորդ օրվա թարմացումը՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ