Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտնել է, որ նախազգուշացում է տրվել Ադրբեջանին և Հայաստանին ԼՂ հակամարտության սրացման ֆոնին Իրանի հետ սահմանային հատվածում ահաբեկիչների ներկայության հարցով, հայտնում է «Թանսիմ» գործակալությունը։
Հրամանատարն ասել է, որ սահմանային գոտի է այցելել՝ համոզվելու, որ Իրանի սահմանային շրջանի բնակիչները գտնվում են լիարժեք անվտանգության մեջ:
Սահմանապահների խմբի հետ հանդիպումից հետո վերջինս հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն ամբողջությամբ պատրաստ են՝ պաշտպանելու երկիրը բոլոր հանգամանքներում և «վճռական պատասխան» կտան ցանկացած ագրեսիայի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը