04 11 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 39-րդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 39-րդ օրը․ Թարմացվում է

23։59

ԱԱԾ սահմանապահ զորքերի նշանակալի հաջողություններն առաջնագծում

 

23։55

Գեղարքունիքում հակառակորդի 4-րդ անօդաչուն է խոցվել

22։40

Այսօր էլ ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈւ-ն, տարբեր հրոսակախմբեր, դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղությամբ, այդ թվում հյուսիսարևելյան անտառոտ հատվածում հարձակման փորձ են իրականացրել։ Այս մասին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ընթացքում։

ՀՀ սահմանների հատվածներում, առնվազն Գեղարքունիքի հատվածում երեք անգամ թշնամական ԱԹՍ է խոցվել հայկական ՀՕՊ-ի կողմից շատ կարճ ժամանակահատվածում, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում: 

Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ`  Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել։ 

«Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք  զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում  ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ հայկական կողմի վիճակն այսօր շատ ավելի լավ է, քան 15 օր առաջ:

«Ես չեմ ասում, որ ամենածանր օրերն անցել են, միգուցե, այդպիսի օրեր էլի կլինեն: Բայց հիմա, փառք Աստծո, մեր ներուժը, ինքնակազմակրպվածությունն ու կառավարումը շատ ավելի լավ վիճակում են: Մենք չենք տեսնում խուճապ, անկազմակերպվածություն, մարդկանց զոռով պահել», - ասաց Պն ներկայացուցիչը:

21։30

Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը

21։20

ՀՀ տարածքում ևս մեկ ադրբեջանական անօդաչու է խոցվել․ ՊՆ

21։00

Կարող է նոր զենքերի տեղն էլ թշնամուն պետք կգան, դա էլ հայտնեք ու վերջ․ Արծրուն Հովհաննիսյան

20։50

Գեղարքունիքում հակառակորդի անօդաչու է խոցվել․ ՊՆ

20։40

Ստեփանակերտում լրագրողական խումբն ընկել է հրետակոծության տակ

 

19:00

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը. նախնական տվյալներով՝ կա մեկ վիրավոր

17:38

Հուսով ենք՝ ԼՂ հարցում կհաջողվի հասնել արդյունքների, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար. Պուտին

16:30

Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ քաղաքացիական բնակչության համար փակ են

15:28

«Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում պաշտոնապես կարգելվի․ Արման Թաթոյան

14:36

Սորոսն իր աջակցությունն է առաջարկել Ալիևին

14:24

252 ԱԹՍ, 25 ինքնաթիռ, 7155 զոհ․ թշնամու կորուստները

14:15

Բերձորի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է երկու հարձակում, երկու դեպքում էլ հետ է շպրտվել

14:07

Ադրբեջանում բունտ է հասունանում. գեներալները զայրացած են

13:47

Թշնամու խոցված ԱԹՍ-երը. տեսանյութ

12:59

Հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ. ՊՆ խոսնակ

12:27

ՊՆ-ն հրապարակել է Բաքվի «հանճարեղ» ստերի շարքը

11:51

Ալիևը կրկին խոսել է նախապայմանների լեզվով` անտեսելով միջազգային հանրության կոչերը

11:28

«Կանգնեցրեք Ալիևի ռեժիմին». հայերի ակցիան՝ ԱՄՆ-ում

10։23

Շուշիի բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ․ ԱԻՊԾ

Կեսգիշերից հետո թշնամական կողմը, ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։

Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն

09։48

Լոմբարդիա ռեգիոնը ճանաչեց Արցախի անկախությունը․ Իտալիայում ՀՀ դեսպանություն

Լոմբարդիան Իտալիայի առաջին ռեգիոնն է, որ ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։

Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

«Շնորհակալություն, Լոմբարդիա, միշտ առաջամարտիկ, միշտ ուժեղ, միշտ հավատարիմ համընդհանուր արժեքներին»։

09։41

Մեզ ասում էին` բոլոր հայերին պետք է մորթենք. երկրորդ վարձկանի հարցաքննությունը

09։38

Ադրբեջանի դատախազությունը քրգործ է հարուցել «Ողջ մնալու արվեստը» ՀԿ նկատմամբ. «Զինուժ»

Ադրբեջանի դատախազությունը հերթական անհեթեթ քրեական գործն է հարուցել «Ողջ մնալու արվեստը» ՀԿ-ի նկատմամբ: Այս մասին հայտնում են «Զինուժ» մեդիայի տեսանյութում:

ՀԿ-ն Ադրբեջանի Դատախազությունը որոշել է ներկայացնել որպես ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ ՀԿ-ի ղեկավար հետախույզ Վովա Վարդանովի եւ նրա ընկերների նպատակն էր փոխանցել գիտելիքներ եւ հմտություններ դիմակայելու առումով:

Մանրամասները` տեսանյութում:

09։28

Թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն հետ է շպրտվել․ ՊԲ

Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:

Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները: 

09։13

Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի խմբի ոչնչացման գործողություններ. ՊՆ

Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ,  ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նախորդ օրվա թարմացումը՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ