23 10 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի քսանյոթերորդ օրը. Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի քսանյոթերորդ օրը. Թարմացվում է

23:30

Թշնամական ուժերի ոչնչացումը

23:00

Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը․ կա մեկ վիրավոր

22:30

Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղեր դիվերսիոն խմբեր են ներթափանցել. Շեխերը լիովին մաքրվել է. ՊՆ

22:00

 
Այրված մեքենա, ավերված խանութներ, վնասված գազատար․ Ստեփանակերտը՝ հրթիռակոծությունից հետո
 

21։10

Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են

20։55

ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ

20։30

Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:

Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից: Այս մասին հայտնում է Շուշան Ստեփանյանը։

17:41

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։

Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

17:39

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։

Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ այսօր կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

17:28

Հրադադարները խախտվել են, որովհետև Ադրբեջանական կողմն ընտրել է պատերազմի տարբերակը. ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  Դոյչե Վելլեին տված հարցազրույցում:

17:12

Ադրբեջանի նախագահի կայքը պաշտոնապես հաստատել է երկրի ազգային հերոս, գնդապետ Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը։ Ադրբեջանի նախագահի կայքում հաղորդագրություն է տեղադրվել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Շուքյուր Համիդովի հորը և ցավակցություն հայտնել։

17:09

Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

16:45

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

16:36

Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Չէ, պատերազմը թեթև չէ, խաղ ու պար չէ, բայց թշնամին էլ հաստատ փայլուն արդյունքներ չունի»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

16:01

Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը:

Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։

«Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ։ Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի  իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»,-նշում է ՄԻՊ-ը:

15:28

Տարատեսակ օգնությունների կազմակերպումն իրականացրեք համակարգված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ դիմելով քաղաքացիներին։

«Խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի և պատկան այլ մարմինների հետ։ Որևէ մարդու, նաև իմ անունից որևէ բան մի իրականացրեք։ Նախ մեր ջանքերը մեկտեղելն ավելի արդյունավետ է, հետո որոշ մարդիկ օգտագործում են մեր անունը»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

13:44

Մի շարք զինծառայողներ պետական պարգևների կարժանանան. ՊԲ

13:32

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է.

Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր։

13:16

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 27 զինծառայող։ Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 927 է. ՊԲ

12:58

Ադրբեջանը բազմիցս օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում, հաղորդում է Human Rights Watch-ը:

2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հետաքննության ընթացքում Human Rights Watch-ը փաստագրել է չորս դեպք, երբ Ադրբեջանը կասետային զինամթերք էր օգտագործել:

12:03

ՊԲ-ն մարտական գործողություններից նոր կադրեր է հրապարակել՝ ներկայացնելով թշնամու զինտեխնիկայի ոչնչացումը։

11:54

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:

10:37

Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը: Այս մասին ՖԲ իր էջում տեղեկացնում է Դավիթ Մաթեւոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթեւոսյանը. «Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի»:

10:53

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությանը, նշում է, հայտնի է դարձել, թե որ ժամերին են նախատեսված այդ հանդիպումները:

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Ամերիկայի արտաքին գործերի գերատեսչությունը՝ տեղական ժամանակով ժամը 09.30-ին (Երևանի ժամանակով 17.30-ին) Վաշինգտոնում նախատեսվում է Պոմպեոյի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ ժամը 10.30-ին (Երևանի ժամանակով 18.30-ին)`իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ:

10:11

Razminfo կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանն իր ՖԲ էջում գրել է.

«Արդեն մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է.

Ղուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքուր Հեմիդովը։

Հերոսի կոչումը 2016-ի ապրիլյանի համար էր ստացել։

Ապրիլյան պատերազմի համար Ադրբեջանի ազգային հերոսի կոչում 3 հոգի էին ստացել. մեկը՝ հետմահու, մյուս երկուսը՝ Շյուքուրն ու 2րդ կորպուսի հրամանատար Մայիս Բարխուդարովը։

Ինչպես գրել էր ադրբեջանցի օգտատերերից մեկը՝ «թաք [մենակ] Մայիսը մնաց»։

09:43

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ հնարավոր ամեն ինչ անում է, որ Երեւանն ու Բաքուն գան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման: Այս մասինն հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Նախագահ Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ, որ երկու երկրներին եւ երկու մայրաքաղաքներում իր գործընկերներին բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման»,- ասել է նա։

9:36

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։

Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կայանքից։

Մարդկային կորուստներ չկան։

Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։

09:30

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:

Նախորդ օրվա ամփոփումը՝ այստեղ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ