23:30
Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ կլինի փոխզիջումային որոշումներին․ վարչապետ
23:01
Սահմանային իրավիճակի ամփոփում 22.00 դրությամբ.
❗️Այսօր՝ ողջ օրվա ընթացքում, հակառակորդն Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։
❗️Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են։
❗️Հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։
❗️Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ։
22:30
Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն. ՊԲ
22:01
ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհված զինծառայողի անուն
21:25
Ես շատ եմ ուզում, որ փոխզիջումը գտնվի․ ՌԴ նախագահը՝ ԼՂ հարցի մասին
20:05
Հերթական Բայրաքթարի ոչնչացումը
19:55
Հրետակոծված Մարտակերտը
19։40
Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ», - գրել է Վահրամ Պողոսյանը։
17:15
Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 40 զինծառայողի անուններ
Նյութը՝ այստեղ:
13:31
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիրելի ՛ հայրենակիցներ
Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով:
Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ:
13:20
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմում է հայերին:
«Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ, ամենամեծ ուժն ունի հավատքը: Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք, ուզում եմ բոլորդ հավատք, որ հաղթելու ենք: Ուզում եմ, որ մեր բոլոր եկեղեցիներում աղոթեն մեր նահատակների և, իհարկե, մեր առաջնագծում կանգնած զինվորների համար, ուզում եմ, որ ամեն մարդ, ամեն հայ արթնանալուց աղոթի մեր հաղթանակի համար, ուզում եմ հավատանք, որ հաղթելու ենք, ուզում եմ այն միասնականությունը, որ այսօր կա, պահպանվի: Ուզում եմ, որ բոլորդ գիտակցեք՝ ձեզնից է կախված մեր ազգի ապագան, ուզում եմ, որ ժամ առաջ, օր առաջ կատարեք հայրենիքի նկատմամբ ձեր պարքտը, հնարավորության դեպքում այդ պարտքը՝ առաջնագծում: Սահմանում ձեզ սպասում են ավելի քան երբևէ, պատվով կատարեք ձեր հայրենասիրական պարտքը, սա հայրենական պատերազմ է»:
13:00
Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը։ Այս մասին գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Արծրուն Հովհաննիսյան
10:13
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է:
Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից:
10:01
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից:
Նախորդ օրվա ամփոփումը՝ այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը