Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են արյունահեղության դադարեցմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին հոկտեմբերի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, մասնավորապես, քննարկվել են հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ` Ադրբեջանի արտգործնախարարի եւ Հայաստանի արտգործնախարարի հետ առանձին հանդիպումների ժամանակ: Ինչպես եւ նախկինում` մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»,- նշել է նա:
Զախարովան հավելել է, որ միջնորդների հաջորդ հանդիպումը նախատեսված է վաղը Վաշինգտոնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը